«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#103, 2012-06-08 | #104, 2012-06-09 | #105, 2012-06-12


ՀԱՅԱՍՏԱՆԻ 23-ՐԴ ՕԼԻՄՊԻԱԿԱՆՆ ԱՐՍԵՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ Է

Արտաշատում անցկացված թեթեւ ատլետիկայի Հայաստանի առաջնությունում գերազանց ելույթ ունեցավ վանաձորցի հեռացատկորդ Արսեն Սարգսյանը: Մարզիչ Սեդրակ Դալլաքյանի 27-ամյա սանը հեռացատկեց 8 մ 20 սմ, ինչը 10 սմ-ով գերազանցում է օլիմպիական վարկանիշը: Արսենը Լոնդոնի ամառային օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք ստացավ: Նա հայաստանցի 4-րդ թեթեւատլետն է, որ մասնակցելու է օլիմպիական խաղերին: Լոնդոնում հանդես կգան 2-ական հեռացատկորդ եւ նիզականետորդ: Իսկ ընդհանուր առմամբ Հայաստանն արդեն 23 օլիմպիական ունի:

Արսեն Սարգսյանը 2011-ի դեկտեմբերից մինչեւ այս տարվա մայիսի 16-ը Մոսկվայում համատեղ մարզվել է Ռուսաստանի առաջատար թեթեւատլետների հետ: Եվ ինչպես տեսնում ենք, այդ մարզումները ցանկալի արդյունք տվեցին:

Արտաշատում հաջող ելույթ ունեցավ Լոնդոնի օլիմպիադային նախապատրաստվող մեր նիզականետորդ Մելիք Ջանոյանը: Նա առաջին իսկ փորձից հատեց 80 մետրի սահմանագիծը: Ճիշտ է, Մելիքը նիզակը նետելու պահին անզգուշորեն ոտնաթաթով խախտեց սահմանագիծը եւ արդյունքը չգրանցվեց: Ամեն դեպքում մրցումները ցույց տվեցին, որ Մելիք Ջանոյանը մեծ ներուժ ունի եւ կարող է օլիմպիական խաղերում հաջող ելույթ ունենալ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4