Հայկական պետական մանկավարժական համալսարանի պաշտոնական կայքէջը www.armspu.am-ը ադրբեջանցի հակերները կոտրել են, եւ համալսարանի ուսանողները չեն կարողացել օգտվել կայքէջից: Համալսարանի կայքէջը հարձակման է ենթարկվել հունիսի 9-ին, երբ կայքի «Նորություններ» բաժնում տեղադրել են տեղեկատվություն, համաձայն որիՙ բանասիրական ֆակուլտետը մեկ րոպե լռությամբ հարգել է հայ-ադրբեջանական սահմանում վերջին դիվերսիոն գործողություններից զոհված հայ երիտասարդների հիշատակը: Որ կայքը ջարդել են ադրբեջանցի հակերները, համալսարանի ղեկավարությանն ու կայքի պատասխանատուներին տեղեկացրել է «Արմինկո» ընկերությունը: Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ համալսարանի կայքէջը հակերական հարձակման է ենթարկվում: Ապրիլի 24-ին կայքը կրկին ենթարկվել է հարձակման, երբ տեղադրվել էր հոդված, որը պատմում էր դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր կազմակերպված երթի մասին, որին մասնակցել են նաեւ համալսարանի ուսանողներըՙ պահանջելով ճանաչում եւ հատուցում:
Հ. Հ.