«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#104, 2012-06-09 | #105, 2012-06-12 | #106, 2012-06-13


ԶՈՒՐԱԲՅԱՆԱԿԱՆ ԽՈՍՏՈՒՄՆԵՐ

ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը խոստանում է իշխանության անխնա քննադատություն խորհրդարանում եւ կոռուպցիայի բացահայտում (վայ-վայ): Թե 7 հոգով ո՞նց են անխնայանալու, պարզ չէ, բայց «Ժառանգության» նախկին 6-ի փորձը վարակիչ է երեւի: Գումարած` որ խորհրդարան անցնելը ՀԱԿ-ին այսուհետեւ հնարավորություն է ընձեռում ընտրական հանձնաժողովներում ներկայացված լինելու ու պայքարելու «պետականորեն կազմակերպվող ընտրակեղծարարությունների» դեմ: Բայց նաեւ` հանրահավաք են անելու, մոտական էլ` հունիսի 26-ին:

ՀԱԿ խմբակցության ղեկավարը ԱԺ նախագահից փորձել է ճշտել, թե ինչո՞ւ է հունիսի վեջին կայանալիք ԵԽԽՎ նստաշրջանին ԱԺ հին պատվիրակությունն ուղարկում, եւ պարզելով, որ դա օրենսդրությանը չի հակասում, նշեց, որ ԱԺ նախագահը պետք է տրամաբանությամբ վարվեր ու նոր պատվիրակություն կազմեր, որը կարտացոլեր նոր ընտրություններով գրանցված վիճակը: Մի խոսքով` ՀԱԿ-ի ձայնից վախենում են, իր համար եզրակացրել Լ. Զուրաբյանը:

Լեւոն Տեր-Պետրոսյանը գալու է հունիսի 26-ի հանրահավաքին եւ «լուրջ քաղաքական ելույթ» է ունանալու, եւս մի խոստում տվեց Զուրաբյանը: ՀԱԿ առաջնորդի առողջական վիճակն, ըստ Զուրաբյանի, հատկապես հիմա, այգեգործական սեզոնին է լավ, քանի որ նա շատ լավ այգեգործ է եւ այգին խնամելուց մեծ հաճույք է ստանում:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4