ՎիվաՍել-ՄՏՍ-ն տեղեկատվական ժամանակակից ռեսուրսներով է ապահովել հերթական բուհին
ՎիվաՍել-ՄՏՍ-ն` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, տեղեկացնում է, որ բուհերին տեղեկատվական ենթակառուցվածքներով ապահովելու ծրագիրը շարունակվում է:
Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղին ապահովել է ուսումնական գործընթացների պահանջներից բխող արժեքավոր սարքավորումներով. «Home-Zone Turbo» փաթեթի շրջանակներում գործող 3G երթուղիչով, Wi-Fi անկյունով, ինտերնետ հասանելիությամբ ապահովված` 7 համակարգչով լսարանով, փոխանջատիչով եւ լազերային տպիչով:
Տեխնիկապես հագեցված կրթական լաբորատորիան, համացանցի ընձեռած տեղեկատվական հզոր բազան եւ ուսումնական գործընթացների կազմակերպման ժամանակակից մեթոդն այսուհետեւ հասանելի կլինեն նաեւ Հայաստանի հյուսիսարեւելյան տարածաշրջանում գործող այս բուհում:
Նոր տեխնոլոգիաները ենթադրում են ժամանակի տնտեսում, տեղեկացվածության բարձր մակարդակ եւ արագ որոշումներ կայացնելու հմտություն: Պայմաններ, որոնց առկայությամբ երաշխավորվում է հաջողելու հավանականությունը: Մասնագիտացման ճանապարհին ուսանողներին ճիշտ ուղղորդելու առաջին քայլը թերեւս եղած տեղեկատվությունից առավելագույնս ճիշտ եւ արդյունավետ օգտվելու հմտության ուսուցանումն է:
ՎիվաՍել-ՄՏՍ-ն հավատացած է, որ տեխնոլոգիապես հագեցած ժամանակակից ուսումնական եւ աշխատանքային միջավայրը նոր խթան կհանդիսանա ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի արդյունավետ գործունեության համար: