«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#105, 2012-06-12 | #106, 2012-06-13 | #107, 2012-06-14


ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՑՈՒՑՄՈՒՆՔ ՏԱԼՈՒՑ

ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանին երեկ հրավիրել էին ԱԱԾ` հարցաքննության, մայիսի 25-ին հարուցված «փողերի լվացման» գործի շրջանակում: Օրվա ընթացքում հնարավոր չէր պարզել, թե ինչպես է անցել այդ հարցաքննությունը: Սակայն օրվա վերջում ֆեյսբուք սոցիալական ցանցով շփվելը սովորույթ դարձրած Վ. Օսկանյանը գրեց իր էջում. «Այսօր կրկին հրավիրվել էի Ազգային անվտանգության ծառայությունՙ ցուցմունք տալու: ԱԱԾ-ի երեկ տարածած հաղորդագրության բովանդակությունից ակնհայտ էր, որ հարուցված քրեական գործի շրջանակում ես հարցաքննվում եմ ոչ թե որպես վկա, այլՙ կասկածյալ: Սա նկատի ունենալովՙ ես որոշեցի օգտվել իմ սահմանադրական իրավունքից եւ ցուցմունք չտալ»:

Երեկ ԲՀԿ խորհրդարանական խբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը կայքերից մեկին ասել էր, թե վստահում է իր գործընկերոջը եւ հիմք չունի կասկածելու Վ. Օսկանյանի հայտարարություններին, իսկ ԲՀԿ նախագահն էլ, ճիշտ է, Հայաստանում չէ, բայց նրան զեկուցվում է զարգացումների մասին, եւ մեկ-երկու օրից կվերադառնա ու կհանդիպի Օսկանյանին:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4