«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#105, 2012-06-12 | #106, 2012-06-13 | #107, 2012-06-14


ՀՈՒՅՆ «ՖՅՈՒՐԵՐԸ» ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ՍՏԱՄԲՈՒԼԸ

Հունաստանի ծայրահեղական ազգայնական «Ոսկե Արշալույս» կուսակցության առաջնորդ Նիկոլաոս Միխալոլիակոսը հայտարարել է, որ ապագայում հույները կարող են վերադարձնել իրենց հինավուրց մայրաքաղաք Ստամբուլը։

«Հույն ֆյուրերի» հայտարարությունը հնչել է թուրքական NTV մասնավոր հեռուստաընկերության եթերում։ Թղթակցի հարցին, թե նա իրո՞ք իրատեսական է համարում Ստամբուլի վրա վերահսկողութան սահմանումը, որտեղ այսօր բնակվում է մոտ 15 մլն թուրք եւ 3 հազար հույն, Միխալոլիակոսը պատասխանել է. «Հրեաները վերականգնել են իրենց պետությունը 1948 թվականինՙ ավերումից մեկ դար անց։ Ես չեմ ասում, մենք պատրաստվում ենք գրավել Ստամբուլը զենքի ուժով, բայց մենք չենք կարող մոռանալ, որ հելլենիզմն Անատոլիայում ունի հազարամյա պատմություն»։ Հունաստանում կայացած ընտրությունների ժամանակ «Ոսկե Արշալույս» կուսակցությունը ստացել է ձայների 7 տոկոսը, հաղորդում է mignews-ը։

Մելիքյան Զոյա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4