Գարեգին Բ եւ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են նոր նշանակումներ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու թեմերում:
Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը, ազատվելով Վայոց Ձորի թեմում ստանձնած պարտականություններից, իր ծառայությունը կշարունակի Բուլղարիայի Հայոց թեմում: Կոմիտաս քահանա Տիգրանյանը (Սյունյաց թեմ) ծառայության կանցնի Վայոց Ձորի թեմում:
Երեւանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում սպասավորող Հովսեփ քահանա Ալեքսանյանը ծառայության է կոչվել Կոտայքի թեմում, Ստեփանոս քահանա Հովհաննիսյանը` Սյունյաց թեմում: Նորաօծ քահանաներից Ռաֆայել քահանա Խաչիկյանը հոգեւոր ծառայության կանցնի Սյունյաց թեմում, իսկ Սեւակ քահանա Գաբրիելյանըՙ Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում: