Գարեգին Բ ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Սմբատ աբեղա Պողոսյանը` ծառայության ընթացքում դրսեւորած եկեղեցականին անհարիր վարքագծի համար:
Կարգալույծ հռչակված եկեղեցականն այսուհետեւ կդասվի աշխարհականների շարքերը` Ջանիկ Պողոսյան ավազանի անունով: