«Ազգի» հունիսի 12-ի` Իսրայելի Քնեսեթում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի քննարկման առնչությամբ թերթի ընթերցողներից իսրայելաբնակ Նուբար Ասլանյանը , համաձայնելով մեր դիտարկումներին, նշել է, թե այս հարցում անելիք ունեն նաեւ հայաստանյան իշխանությունները: Վերջիններս, ըստ Ասլանյանի, «բերանները ջուր առած չեն համարձակվում պահանջով դիմել Իսրայելին»: Խոսքը այնպիսի պահանջի մասին է, որով Իսրայելը չպետք է Հայոց ցեղասպանության հարցը «դագանակ դարձնի Թուրքիայի գլխին»:
Իսրայելաբնակ Նուբար Ասլանյանի համոզմամբՙ Իսրայելը երբեք չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը, քանի որ աշխատում է հետեւյալ տրամաբանությունը. աշխարհում միայն մեկ ցեղասպանություն է եղել` Հոլոքոսթը:
Ա. Հ.