Քութաիսում անցկացված սուսերամարտի միջազգային երիտասարդական մրցաշարում հայաստանցի 11 սուսերամարտիկներից 6-ը դարձան մրցանակակիրներ: Բոլորից հաջողը Էմմա Պողոսովայի ելույթն էր: Մեր խոցասուսերակրուհին հաղթելով բոլոր մրցակցուհիներին, գրավեց 1-ին տեղը: Նույն մրցաձեւում Արթուր Քոչարյանն արժանացավ արծաթե մեդալի, իսկ Միքայել Միքայելյանը դարձավ բրոնզե մրցանակակիր: Պատվո պատվանդանի 3-րդ աստիճանին կանգնեցին նաեւ ճկասուսերակիրների մրցավեճին մասնակցած Հասմիկ Աղաբաբյանը, Էմիլ Դանիելյանն ու Մայքլ Հովհաննիսյանը: