«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#105, 2012-06-12 | #106, 2012-06-13 | #107, 2012-06-14


ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ ԴԺԳՈՀ Է ԻՐ ԵԼՈՒՅԹԻՑ

Միխայիլ Տալի հուշամրցաշարում հաղթանակով մեկնարկած Լեւոն Արոնյանը ցավոք հետագա տուրերում ոչ միայն չկարողացավ զարգացնել հաջողությունն, այլեւ անհաջող հանդես եկավ: 4-րդ տուրում Լեւոնը ոչ-ոքի խաղաց Վլադիմիր Կրամնիկի հետ, որին չհաջողվեց իրացնել առավելությունը: Պարտիայի ավարտից հետո Արոնյանը նշել էր, որ առայժմ դժգոհ է մրցաշարում ցույց տված իր խաղից ու եթե այդպես շարունակի, լավ արդյունքի չի հասնի:

5-րդ տուրում Արոնյանը մրցաշարում 2-րդ պարտությունը կրեց` սպիտակներով զիջելով Ալեքսանդր Մորոզեւիչին, որը նախորդ տուրում հաշտություն էր կնքել Թեյմուր Ռաջաբովի հետ: Այս հաղթանակի շնորհիվ Մորոզեւիչը 5 տուրից հետո վաստակած 4 միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Իսկ Արոնյանը 2 միավորով Ալեքսանդր Գրիշչուկի, Հիկարու Նակամուրայի եւ Լյուկ Մակշեյնի հետ բաժանում է 6-9-րդ տեղերը:

Առաջատարին մեկ միավոր են զիջում Մագնուս Կառլսենը, Թեյմուր Ռաջաբովը եւ Վլադիմիր Կրամնիկը: 5-րդ տուրում Ռաջաբովի եւ Կառլսենի մրցավեճն ավարտվեց նորվեգացի շախմատիստի հաղթանակով: Ադրբեջանցին մրցաշարում առաջին պարտությունը կրեց: Կրամնիկը հաշտություն կնքեց Նակամուրայի հետ: Ոչ-ոքի ավարտվեց նաեւ Տոմաշեւսկի-Մակշեյն պարտիան:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4