«Միկայի» նախկին գլխավոր մարզիչ Արմեն Ադամյանը վերադարձել է հարազատ ակումբ ու կգլխավորի թիմի մարզչական խորհուրդը: Ադամյանը մարզում էր ՌԴ առաջնության 2-րդ խմբում հանդես եկող Ուլյանովսկի «Վոլգան»:
Հիշեցնենք, որ դեռեւս ձմռանը «Միկայի» հովանավոր Միխայել Բաղդասարովը նշել էր, որ «Վոլգայի» հետ Ադամյանի պայմանագրի ժամկետը լրանալուց հետո վերջինս կգլխավորի թիմը: Սակայն սլովակ մասնագետ Ժոլտ Հոռնյակի գլխավորությամբ «Միկան» ներկայումս շատ հաջող է հանդես գալիս Հայաստանի առաջնությունում, ուստի սխալ կլիներ նրան պաշտոնանկ անելը: