«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#106, 2012-06-13 | #107, 2012-06-14 | #108, 2012-06-15


ՍԵՎԱՆԻՑ ԵՎՍ 150 ՄԼՆ ԽՄ ՋՈՒՐ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Կառավարությունն այս տարի Ազգային ժողովին կդիմի Սեւանա լճից լրացուցիչ 150 մլն խմ ջուր վերցնելու համար (ընդհանուրըՙ մինչեւ 320 մլն խմ): Երեկ ընդունված այս որոշման մասին վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ այսօր արտակարգ իրավիճակ է ստեղծվել ջրի սակավության պատճառով: «Վտանգված է Արարատյան դաշտավայրի գյուղացիական համալիրը: Մեկ հեկտարի ջրի պահանջարկի հաշվարկ է իրականացվել: Պարզվել է, որ այն ջրային պաշարը, որ մենք այս պահին ունենք, շատ արագ սպառվելու է: Եթե ցանկանում ենք ապահովել ոռոգման ջրի նորմալ մատակարարումը, պարտադրված ենք լինելու Ազգային ժողովից թույլտվություն ստանալ եւ լրացուցիչ 150 մլն խորանարդ մետր ջուր վերցնել Սեւանա լճից, որպեսզի գյուղատնտեսությունում խնդիր չունենանք»:

Տիգրան Սարգսյանը ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավարությանը հանձնարարել է ստեղծված իրավիճակը քննարկել Վլադիմիր Մովսիսյանի գլխավորած Սեւանի հիմնահարցերով զբաղվող հանձնաժողովի հետ, հաշվի առնել այնտեղ արված հաշվարկները, ապա նոր ձեռնարկել անհրաժեշտ քայլեր:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4