«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#106, 2012-06-13 | #107, 2012-06-14 | #108, 2012-06-15


ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՐԳՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ

Հայաստանում ժամանակակից այգեգործության ներդրման, թարմ մրգի եւ ընկուզեղենի արտահանման նպատակով կառավարությունը 2011-ի նոյեմբերին ստեղծված «Հայկական միրգ» ընկերությանը երեկ հանձնեց համապատասխան տարածք եւ հող` իբրեւ նախորդ որոշմամբ սահմանված ներդրումների ապահովում: «Սա կարեւոր ծրագիր է, որից մենք լուրջ արդյունքներ ենք ակնկալում հայկական այգիների արտադրողականության աճի առումով, որովհետեւ առաջին անգամ ժամանակակից տեխնոլոգիաներ են կիրառվելու, որ մեկ հեկտարից ավելի շատ պտուղ կարողանանք ստանալ: Այնպես որ, այս փորձը պետք է տարածենք գյուղատնտեսական բոլոր ոլորտներում», ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը: Մեկ այլ որոշմամբ «Հայաստանի պետական ագրարային համալսարան» ՊՈԱԿ-ը վերակազմավորվեց «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի, ինչի շնորհիվ կմեծանա համալսարանի ձեռնարկատիրական գործունեության արդյունավետությունը, կներգրավվեն արտաքին ներդրողներ: Փաստորեն, փորձ է արվում Հայաստանում ստեղծելու արեւմտյան տիպի առաջին հետազոտական համալսարանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4