«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#106, 2012-06-13 | #107, 2012-06-14 | #108, 2012-06-15


ԱՐՏՈՆԱՎՃԱՐՆԵՐԻ ԹԵԹԵՎԱՑՈՒՄ

«Լիցենզավորման մասին» եւ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին երեկ կառավարության ընդունած որոշման իրականացման դեպքում կհեշտացվի արտոնագրման գործընթացը: Նիստում նաեւ հավանության են արժանացել «Արտոնագրային վճարների մասին» օրենքի փոփոխությունները, որոնց վերաբերյալ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց. «Փաստորեն այս երկու նախագծով մենք էապես թեթեւացնում ենք բեռը եւ ավելի հարմարավետ պայմաններ ենք ստեղծում մեր քաղաքացիների համար: Եթե Ազգային ժողովի մեր գործընկերներն առարկություն չունենան այս օրենքների նախագծերի վերաբերյալ, այդ դեպքում մենք դրանք կընդգրկենք արտահերթ նիստի օրակարգում»:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4