«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#106, 2012-06-13 | #107, 2012-06-14 | #108, 2012-06-15


ՆՎԻՐՎԱԾ ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ 300-ԱՄՅԱԿԻՆ

2012-ը «Սայաթ-Նովա» մշակութային հիմնադրամը հայտարարել է Սայաթ-Նովայի տարի, եւ հուլիսի 10-30-ը տեղի կունենա Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված ինքնուս ստեղծագործողների հանրապետական փառատոն:

Փառատոնի անցկացումը կնպասի մարզաբնակ ինքնուս տաղանդների բացահայտմանը. «Մարզերում կան տաղանդավոր ստեղծագործողներ, սակայն ոչ բոլորը հնարավորություն ունեն իրենց ստեղծագործությունները ասպարեզ հանելու»,- եւ հավելեց, որ փառատոնի նպատակն է ասպարեզ հանել տաղանդավոր ստեղծագործողների, ասաց «Սայաթ-Նովա» մշակութային միության նախագահ, ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանը : Փառատոնը կանցկացվի երկու փուլով` մարզերից կընտրվեն լավագույնները, որոնք երկրորդ փուլում կգան Երեւանում: «Մեր գերխնդիրը ոչ թե Սայաթ-Նովայի ծննդյան վիճարկելի տարեթիվը ճշտելն է, այլ նրա սքանչելի արվեստն ապրեցնելն ու բարձրացնելը»,- ասաց Թ. Պողոսյանը:

Բանախոսն ընդգծեց, որ խորհրդային տարիներին մեր մշակութային կյանքը ավելի կանոնակարգված էր, քան այսօր: Այն ժամանակ տարվում էր լուրջ պետական քաղաքականություն բոլոր ասպարեզներում, ե՛ւ երգարվեստում, ե՛ւ կինոարվեստում, ե՛ւ պարարվեստում:

Նշենք, որ Սայաթ-Նովայի 300-ամյա հոբելյանի առթիվ ՅՈՒՆՍԿՕ-ի հետ համատեղ կանցկացնի «Սայաթ-Նովա» մշակութային միությունը աշնանը միջազգային ենթատարածաշրջանային փառատոն, գիտական նստաշրջան, համերգային շրջագայություն Արցախում, Վրաստանում եւ Ռուսաստանի հայաշատ համայնքներում:

Փառատոնը անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության եւ մարզպետարանների աջակցությամբ:

Մ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4