«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#106, 2012-06-13 | #107, 2012-06-14 | #108, 2012-06-15


ԳԵՆԱԴԻ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ՀՈՒՇԱՏԱԽՏԱԿԻ ԲԱՑՈՒՄՆ ԱՅՍՕՐ

Այսօր` հունիսի 15-ին Մաշտոցի անվ. պուրակում տեղի կունենա ռեժիսոր Գենադի Մելքոնյանի հուշատախտակի բացման արարողությունը:

Հայ կինոռեժիսոր, սցենարիստ Գենադի Իշխանի Մելքոնյանը ծնվել է 1944թ. օգոստոսի 12-ին Երեւանում: Ավարտել է գեղարվեստաթատերական ինստիտուտը Վարդան Աճեմյանի ղեկավարությամբ: Գ. Մելքոնյան արվեստագետին բնորոշ են մեծ մարդասիրությունը, ազնվությունն ու պատասխանատվության զգացումը:

Գենադի Մելքոնյանի ֆիլմերում լսում ենք նախնիների կանչը, զգում անսահման սերն առ հայրենիք եւ անշուշտ հարստանում նրա թողած բարության, սիրո անսպառ պաշարով: Նրա ֆիլմերից են` «Թթենի»-ին, «Անսպասելիորեն»-ը, «Կիրակի»-ն, «Օդապարիկի օրը», «Խոսք»-ը, «Բումերանգ»-ը, «Արտիստ»-ը, «Փորձ»-ը, «Անակնկալ»-ը, «Կտոր մը շաքար»-ը, «Արվեստը կալանավայրում», «Հպում»-ը, «Կորցված որմնանկարների որոնումները», որոնք առանձնանում են պատկերման հստակությամբ եւ ճշմարտացիությամբ, ազգային ինքնատիպությամբ եւ նուրբ հումորով: Գենադի Մելքոնյանի ֆիլմերը հայ կինոարվեստի հարստությունն են:

Ռեժիսորի տաղանդը, ոգին եւ անհատականությունը հանդիսատեսի եւ ընկերների մտքում եւ սրտերում կշարունակեն միշտ ապրել:

Մ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4