«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#106, 2012-06-13 | #107, 2012-06-14 | #108, 2012-06-15


«ԴՌԱՆ ԹԱԿՈՑԸ» ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐ ԵՐԹԸ

Նյու Յորքում ծնված մրցանակակիր հեղինակ Մարգարիտ Աճեմյան-Աներտը հիացրել է Կոլումբիա համալսարանի (Նյու Յորք) դահլիճում հավաքված ներկաներինՙ կարդալով հատվածներ իր «Դռան թակոցը» («The Knock at the Door») հայտնի գրքից, որը պատմում է իր մորՙ Եսթերի անհավանական թվացողՙ Եղեռնից փրկվելու իրադարձությունների ու պատահականությունների մասին: Նա նաեւ հիշել է, թե ինչպես հինգ տարի առաջ, գրքի առաջին ընթերցումների ժամանակ հինգ թուրքեր փորձել են խանգարել հանդիպումը, ոստիկանության ու անվտանգության աշխատողների միջամտությամբ է, որ ամեն ինչ ընթացել է ըստ նախատեսվածի:

Գիրքն, ըստ վերոնշյալ տեղեկությունը հաղորդող «Արմինյն միրոր-սփեքթեյթր» շաբաթաթերթի, արդեն իսկ թարգմանվել է բազմաթիվ լեզուներիՙ իսպաներենի, իտալերենի, լեհերենի, հայերենի եւ թուրքերենի եւ այլն:

Ներկայումս հեղինակը մասնակցում է Նյու Յորքի գրքի տոնավաճառին: Օգոստոսին նախատեսվում է նրա այցելությունը Գլենդեյլ (Կալիֆոռնիա), իսկ սեպտեմբերինՙ Մոսկվա, որտեղ իր գրքի ռուսերեն թարգմանությունը ներկայացնելու է գրքի տոնավաճառում:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4