Ֆուտբոլի 2014-ի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականի մրցակիցներից մեկը` Իտալիայի ընտրանին Եվրոպայի առաջնությունում անցկացրած 2-րդ խաղում էլ չկարողացավ հաղթանակ տոնել` խորվաթների հետ մրցավեճը կրկին ավարտելով 1-1 հաշվով: Ինչպես իսպանացիների հետ անցկացրած առաջին խաղում, այս անգամ էլ իտալացիներին չհաջողվեց պահպանել հաղթական հաշիվը:
39-րդ րոպեին տուգանային հարվածով իտալացի Անդրեա Պիռլոն գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ: Սակայն 2-րդ խաղակեսում Մարիո Մանջուկիչը խորվաթներին փրկեց պարտությունից: