«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#106, 2012-06-13 | #107, 2012-06-14 | #108, 2012-06-15


ԿԱՍՊԱՐՈՎԸ ՄՏԱԴԻՐ Է ԳԱՀԸՆԿԵՑ ԱՆԵԼ ԻԼՅՈՒՄԺԻՆՈՎԻՆ

«Frankfurter Allgemeine Zeitung» թերթին տված հացազրույցում շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը հաստատել է, որ մտադիր է գահընկեց անել ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովին: Ընդ որում Կասպարովը պատրաստվում է 2014-ին Տրոմսեում կայանալիք ՖԻԴԵ-ի նախագահի ընտրություններում առաջադրել իր թեկնածությունը: Նա այլեւս մտադիր չէ այլ թեկնածուի շահերը պաշտպանելու:

Ըստ Կասպարովի, Իլյումժինովն առավել շատ շախմատին վնասել է բռնակալներիՙ Սադամ Հուսեյնի, Մուամմար Քադդաֆիի, վերջերս էլ Բաշար Ասադի հետ իր հանդիպումներով:

Հիշեցնենք, որ 2006-ին ՖԻԴԵ-ի նախագահական ընտրություններում Կասպարովը պաշտպանել է Բեսել Կոկի թեկնածությունը, իսկ 2010-ին աջակցում էր Անատոլի Կարպովին: Նրա նախընտրական ծրագրի գլխավոր կետը շախմատը դպրոցներում դասավանդելն է:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4