«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#107, 2012-06-14 | #108, 2012-06-15 | #109, 2012-06-16


ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ՍԵՐԳԵՅ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՑ

Սեւանա լճից ջրի բացթողման օրենքով սահմանված չափաքանակն 150 մլն խմ-ով ավելացնելու կառավարության մտադրության հետ կապված ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանը որոշել է դուրս գալ Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի կազմից: Նրա հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Ես ուզում եմ ապրել, որ Սեւանի թերակղզին կղզի տեսնեմ: Ովքեր ուզում են ապրել եւ Սեւանի թերակղզին միշտ թերակղզի տեսնել, թող հասկանան, որ, ըստ իս, դա առնվազն բարբարոսություն է»: Ակադեմիկոսը խնդրել է իրեն հանել նախագահի հրամանով ստեղծված փորձագիտական հանձնաժողովի կազմից: Հիշեցնենք, որ սա առաջին անգամը չէ, որ կառավարությունը նման խնդրանքով դիմում է Ազգային ժողովին եւ ստանում նրա համաձայնությունը Սեւանից ջրի բացթողման քանակը մինչեւ 320 մլն խմ-ի հասցնելու համար: Նման դեպք եղել է 2008-ին եւ Սեւանից բաց թողնված ջուրն այդ տարի կազմել է մոտ 300 մլն խմ: Հարկ է նշել նաեւ, որ ըստ կառավարության սա պարտադրված քայլ է, հակառակ դեպքում հազարավոր գյուղացիական տնտեսություններ կմնան առանց ոռոգման ջրի, իսկ գյուղացիները` առանց բերքի:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4