ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությունը տարածվել է նաեւ բարձրագույն կրթության միջազգային ծրագրեր իրականացնող 2 բուհի վրա
Բուհերի հետ ՎիվաՍել-ՄՏՍ-ի փոխգործակցության հերթական փուլի` տեխնիկական զինման ծրագրի շրջանակներում «Եվրասիա» միջազգային համալսարանը (ԵՄՀ) եւ Սանկտ Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի, տնտեսագիտության եւ իրավունքի ինստիտուտի երեւանյան մասնաճյուղը համալրվել են ժամանակակից տեխնիկայով:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ «Եվրասիա» միջազգային համալսարանում բացվել է 6 համակարգչով լսարան: Կրթության որակի զարգացմանն ուղղված մեթոդական յուրահատուկ միջոց են ինտերակտիվ գրատախտակներն` իրենց լուսարձակներով: Տեխնոլոգիական լուծումները թույլ են տալիս զգալիորեն կրճատել ժամանակի կորուստը, դասախոսի մոտ գտնվող անհրաժեշտ ինֆորմացիան ցուցադրել ուսանողներին եւ տիրապետել դասապրոցեսի հետագա կառավարմանը: Համալսարանի տեխնիկան համալրվել է նաեւ լազերային տպիչներով:
Գիտակրթական ծրագրերի իրականացման հարցում նոր ձեռքբերումներ են ակնկալվում նաեւ Սանկտ Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի, տնտեսագիտության եւ իրավունքի ինստիտուտի երեւանյան մասնաճյուղում: Այս ինստիտուտում բացված ՏՏ լսարանն ապահովվել է ինտերնետ հասանելիությամբ 6 համակարգչով, «Home-Zone Turbo» փաթեթի շրջանակում գործող 3G երթուղիչով եւ փոխանջատիչներով:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից իրականացվող` բուհերի տեխնիկական վերազինման ծրագիրը կարեւոր քայլ է երկրի ապագայում երկարաժամկետ ներդրումներ կատարելու առումով:
«Մենք պատրաստ ենք խրախուսել հետազոտող ուսանողի կրթական պահանջները: Զարգացած երկիր ունենալու մեր ցանկությունը պարտավորեցնում է լուրջ ներդրում կատարել կրթության ոլորտում: Վստահ ենք, որ բուհերի հետ ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցության արդյունքը երկարաժամկետ ազդեցություն է ունենալու ամբողջ երկրի համար», նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :
Համալսարանների ուսումնական գործընթացների պահանջներից բխող արժեքավոր սարքավորումները կնպաստեն ապագա մասնագետների ներուժի բացահայտմանն ու կատարելագործմանը: