Մեկօրյա հանգստից հետո Կազանում կայացավ Գրան պրիի մրցաշարի 5-րդ տուրը: Հանգստյան օրը մասնակիցները ծանոթացան քաղաքի տեսարժան վայրերին, եկեղեցում մոմ վառեցին հաջող ելույթներ ունենալու համար: Մրցաշարի առաջատար Էլինա Դանիելյանը հաշտություն կնքեց Վիկտորիա Չմիլիտեի հետ ու վաստակեց 3,5 միավոր: Նրան միավորներով հավասարվեց ու Էլինայի հետ աղյուսակը գլխավորեց Աննա Մուզիչուկը, որը հաղթեց թուրք Բեթուլ Յիլդիզին: Կոներուն, Չմիլիտեն, Նադեժդա Կոսինցեւան ու Լահնոն 3-ական միավորով հետապնդում են առաջատարներին:
Տուրի մյուս արդյունավետ պարտիան գրանցվեց Լահնո-Կոստենյուկ պարտիայում, որում հաջողությունն ուղեկցեց սպիտակներին: Տատյանա Կոսինցեւա-Կոներու, Նադեժդա Կոսինցեւա-Յիֆան, Ստեֆանովա-Գալյամովա պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի:
6-րդ տուրում Դանիելյանը սպիտակներով կխաղա Նադեժդա Կոսինցեւայի հետ: