2014-ի շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնության մրցավայր է ընտրվել Երեւանը: Նման որոշում է կայացրել շախմատի եվրոպական միությունըՙ քննարկելով Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հայտը: Նախատեսվում է մրցաշարը նվիրել աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան 85-ամյակին, որը լրանում է 2014-ին: