«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#108, 2012-06-15 | #109, 2012-06-16 | #110, 2012-06-19


ԱՎԵԼԻ ՇԱՏ ԻՆՏԵՐՆԵՏ ԵՎ ՆԵՐՑԱՆՑԱՅԻՆ ԽՈՍԵԼԱԺԱՄԱՆԱԿ` ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-ԻՑ

ՎիվաՍել-ՄՏՍ-ն` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, ներկայացնում է նոր` կատարելագործված ինտերնետ-փաթեթներ կանխավճարային բաժանորդների համար: Այժմ բաժանորդներն ունեն փաթեթների ավելի լայն ընտրություն եւ ավելի շատ ինտերնետ եւ անվճար ներցանցային խոսելաժամանակ նախկին գնի դիմաց:

Մասնավորապես, այժմ կարելի է ակտիվացնել նոր` «inet 5» փաթեթը: Բացի դրանիցՙ 400 դրամի դիմաց տրամադրվող փաթեթը նախկին 20-ի փոխարեն ներառում է 25 ՄԲ, ինչպես նաեւ 25 րոպե անվճար ներցանցային խոսելաժամանակ: «inet 200»-ի փոխարեն 2500 դրամով կարելի է ակտիվացնել «inet 250» փաթեթը, որը ներառում է 150-ի փոխարեն 250 ներցանցային րոպե: Եվ վերջապես «inet 1000» փաթեթի շրջանակում նախկին 500-ի փոխարեն տրամադրվում է 1000 անվճար ներցանցային րոպե:

ՓաթեթՓաթեթի չափ (ՄԲ)Անվճար խոսելաժամանակ (րոպե)Փաթեթի արժեք (դրամ)
,inet 5ե50100
,inet 25ե2525400
,inet 100ե1001001500
,inet 250ե2502502500
,inet 1000ե100010006000

Բոլոր գները ներառում են ԱԱՀ:

Հիշեցնենք, որ ինտերնետ-փաթեթ կարելի է ակտիվացնել ուղարկելով *477*փաթեթի չափը# հրահանգը: Իսկ չօգտագործած ՄԲ-երն ու խոսելաժամանակը, ինչպես նաեւ փաթեթի վավերականության ժամկետը ճշտելու համար անհրաժեշտ է ուղարկել *477# հրահանգը:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.vivacell.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որեւէ մեկը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4