«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#110, 2012-06-19 | #111, 2012-06-20 | #112, 2012-06-21


ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ ԿԱՐՍՈՒՄ

Կարսում ավարտվել է հայ-թուրքական գործարար 3-րդ խորհրդաժողովը: Այդ մասին երեկ նշել է Կարսի տեղական մամուլը: Խորհրդաժողովը կազմակերպվել է «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի, Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության, Երեւանի մամուլի ակումբի եւ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախաձեռնությամբ ու ֆինանսական աջակցությամբ:

Թուրքական կողմից խորհրդաժողովին մասնակցել են 70 գործարար, ինչպես նաեւ Կովկասի մշակույթների հետազոտության կենտրոնի համանախագահ Ալիբեյօղլուն: Ի դեպ, հայ-թուրքական գործարար 1-ին եւ 2-րդ խորհրդաժողովները 2011-ի հուլիսին եւ նոյեմբերին հրավիրվել էին Երեւանում: Վերջին խորհրդաժողովի արդյունքների մասին Կարսի տեղական մամուլը չի նշում: Առանց արդյունքների էլ, ըստ երեւույթին, ուշագրավը դրա կազմակերպիչների խայտաբղետ կազմն է եւ կազմակերպման փաստը: Հատկապես այն դեպքում, երբ Հայաստան-Թուրքիա նորմալացման գործընթացը հանուն Ադրբեջանի գիտակցաբար ձախողած թուրքական կողմը գործընթացում շահագրգիռ միջազգային ուժերի, մասնավորապես ԱՄՆ-ի ու ԵՄ-ի առջեւ արդարանալու համար այս կարգի միջոցառումներով ամեն կերպ ջանում է պատրանք ստեղծել, թե շարունակվում են հայկական կողմի հետ ինչպես շփումները, այնպես էլ երկխոսությունը:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4