«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#110, 2012-06-19 | #111, 2012-06-20 | #112, 2012-06-21


ԻՍՐԱՅԵԼՆ ԱՉՔՈՎ Է ԱՆՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ

Խոսքը Իսրայելի փոխվարչապետ Շաուլ Մոֆազի մասին է: Նա, ինչպես երեկ նշել էր «Դունիա բուլթենի» կայքէջը, հայտարարել է, որ Թուրքիայի տարածաշրջանում գերտերություն է դարձել, բոլորը պետք է դա հասկանան, մասնավորապեսՙ Իսրայելը: Ապա եւ Մոֆազը ավելացրել է. «Մենք պետք է վերականգնենք ռազմավարական հարաբերությունները Թուրքիայի հետ: Մի կողմ թողած անցյալի տարաձայնություններըՙ պետք է մեր հայացքն ուղղենք դեպի ապագան»:

Իսրայելի փոխվարչապետ Մոֆազն այս հայտարարությունն արել է «Վաշինգտոն» ինստիտուտում, որտեղ միաժամանակ հույս է հայտնել, որ Թուրքիայի հետ Իսրայելի տարաձայնությունները կհարթվեն առաջիկա ամիսներին: Ինչպես երեւում է, Թուրքիան այլեւս «Մավի Մարմարա» նավի տախտակամածում սպանված 9 քաղաքացիների համար ներողություն չի պահանջում Իսրայելից:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4