«Bridge Artsakh 2012» 4-րդ տնտեսական համաժողովը կկայանա 2012 թ. հունիսի 22-25-ը Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում եւ Շուշիում:
Համաժողովն անցկացվում է Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի բարձր հովանու ներքո:
Համաժողովի կազմակերպիչներն են Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միությունը եւ «Մաստեր» միջազգային ինտեգրման աջակցության կենտրոնը:
Համաժողովի պաշտոնական գործընկերներն է Արցախի ներդրումային հիմնադրամը:
Համաժողովի շրջանակներում կանցկացվեն հատուկ քննարկումներ, պլենար եւ սեկցիոն նիստեր:
Համաժողովի շրջանակներում Լեռնային Ղարաբաղում կհանդիպեն գործարարներ, պետական մարմինների եւ նախարարությունների ղեկավարներ Հայաստանից եւ Արցախից, ինչպես նաեւ Սփյուռքի ներկայացուցիչներ:
Համաժողովի գլխավոր թեման է ` «Տնտեսական զարգացումը ժամանակակից փոփոխվող աշխարհում»:
«Bridge Artsakh» տնտեսական համաժողովը եւս մեկ հուսալի կամուրջ է, որը միացնում է Լեռնային Ղարաբաղը ընկերների եւ արտաքին աշխարհի հետ: Համաժողովի շնորհիվ գործարարներ տարբեր երկրներից հնարավորություն կստանան տեղում ծանոթանալու Լեռնային Ղարաբաղի տնտեսական ներուժին եւ ներդրումային հնարվորություններին: Իր հերթին, համաժողովի շնորհիվ Արցախի տնտեսություն ներգրավված ներդրումները թույլ կտան ստեղծել հարյուրավոր նոր աշխատատեղեր: