«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#110, 2012-06-19 | #111, 2012-06-20 | #112, 2012-06-21


ՄԻԼԻՈՆԱՏԵՐԵՐԸ ՇԱՏԱՑԵԼ ԵՆ, ԲԱՅՑ «ԱՂՔԱՏԱՑԵԼ»

Աշխարհում դոլարային միլիոնատերերի ընդհանուր կարողությունը 2011-ին նվազել է վերջին երեք տարում առաջին անգամ, թեեւ միլիոնատերերի թիվը ավելացել է 0,8 տոկոսով, հասնելով 11 միլիոնի: Այդ մասին հաղորդվում է ֆրանսիական Capgemini խորհրդատվական ֆիրմայի եւ կանադական Royal Bank-ի հրապարակած World Wealth Report 2012 հետազոտության մեջ: 2011-ին աշխարհում դոլարային միլիոնատերերի ընդհանուր կարողությունը կրճատվել է 1,7 տոկոսով եւ կազմել է 42 տրիլիոն դոլար: Ճգնաժամային 2008-ին այդ ցուցանիշը կրճատվել է 19,5 տոկոսով: Բոլոր միլիոնատերերի կեսից ավելին ապրում է ԱՄՆ-ում, Ճապոնիայում եւ Գերմանիայում: Տարածաշրջանների մեջ միլիոնատերերի թվով առաջինը Ասիա-խաղաղօվկիանոսյան շրջանն է: Տարածաշրջանն առաջատար է դարձել վերջին 16 տարում առաջին անգամ: Այնտեղ ապրում է 3,37 մլն միլիոնատեր:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4