Այսօր, հունիսի 21-ին,` ժամը 11:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում (Բաղրամյան 24, 2-րդ հարկ), կմեկնարկի հայ մեծանուն աշուղ, բանաստեղծ Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակին նվիրված գիտական նստաշրջան: Այն կազմակերպել են ՀՀ կառավարության ստեղծած պետական հոբելյանական հանձնաժողովը, ՀՀ ԳԱԱ հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքը, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը: Գիտական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԳԱԱ ինստիտուտների եւ Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների գիտնականները հանդես կգան Սայաթ-Նովա աշուղի արվեստի վերաբերյալ 19 զեկույցներով:
ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոն