Երեկ Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում «Սթար» առեւտրային ցանցը ամփոփեց «Միասին օգնենք երեխաներին» ակցիան եւ լեյկեմիայով հիվանդ երեխաներին օգնելու նպատակով ստեղծված հիմնադրամին փոխանցեց 3 միլիոն 752 156 դրամ: «Միասին օգնենք երեխաներին» բարեգործական ակցիայի միջոցով «Սթարն» իրականացրել է դրամահավաք, եւ գումարը երեկ փոխանցվեց հիմնադրամին:
«Սթար» առեւտրային ցանցի վարչական եւ զարգացման բաժնի տնօրեն Արմեն Պողոսյանի փոխանցմամբ` յուրաքանչյուրս կարող ենք մեր փոքր մասնակցությամբ փրկել բազմաթիվ կյանքեր:
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի նույնպես նախագծում նաեւ ներդրում են ունեցել «Սթարի» գործընկերներն ու մատակարարները: Գումարը հավաքագրվել է խանութներում տեղադրված արկղերի, մատակարարների, գործընկերների, ընկերության աշխատակիցների միջոցով, «Սթար» ընկերությունը նույնպես կատարել է իր զգալի ներդրումը:
Ի. Պ.