Հունիսի 25-ին Երեւանում կմեկնարկի «Հայկական լեռնաշխարհի պատմամշակութային ժառանգությունը» թեմայով միջազգային գիտաժողովը, որը նախաձեռնել են ԳԱԱ-ն, ԵՊՀ-ն, Արցախի Պետական համալսարանն ու «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ը: Գիտաժողովը կավարտվի հունիսի 30-ինՙ Ստեփանակերտում: Այն ընդգրկում է հայկական լեռնաշխարհի պատմամշակութային ժառանգությանն առնչվող պատմական, հնագիտական, ազգագրական, արվեստի, ճարտարապետության, թանգարանագիտական ոլորտի հարցեր, դրանց նորովի լուծումների ուղղություններ:
Միջազգային գիտաժողովի 90-ից ավելի զեկուցողների թվում նաեւ 12 օտարերկրացի հեղինակավոր գիտնականներ են Ռուսաստանից, Միացյալ նահանգներից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Իտալիայից, Ուկրաինայից:
Նպատակն է հնարավորինս ընդգրկուն ներկայացնել հայկական լեռնաշխարհի պատմամշակութային ժառանգության դերը տարածաշրջանի պատմական գործընթացների ձեւավորման եւ զարգացման համակարգում:
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ