«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#110, 2012-06-19 | #111, 2012-06-20 | #112, 2012-06-21


ԱԶԴԵՑԻԿ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆ

Այսօր, հունիսի 21-ին մեկնարկող Մոսկվայի 34-րդ Միջազգային կինոփառատոնի շրջանակներում անցկացվող ծրագրերում Հայաստանի կինոարտադրությունը կունենա ազդեցիկ ներկայություն:

Իր նշանակությամբ երկրորդ «Հեռանկարներ» մրցութային ծրագրում ընդգրկված է ռեժիսոր Նատալյա Բելյաուսկենեի, պրոդյուսերներ Միքայել Պողոսյանի եւ Թերեզա Վարժապետյանի «Եթե բոլորը» ֆիլմը:

Եվրոպական աուդիովիզուալ ձեռնարկատերերի (EAVE) կողմից անցկացվող Եվրոպական լավագույն կինոնախագծերի BEST մրցույթում ընդգրկված է ռեժիսոր/պրոդյուսեր Հովհաննես Գալստյանի, սցենարիստներ Մարինե Զաքարյանի եւ Հովհաննես Գալստյանի «Լուսավոր շրջան» (Հայաստան, Նորվեգիա, Ֆրանսիա, Նիդեռլանդներ) կինոնախագիծը:

Համատեղ արտադրության ֆորումում ընտրված 23 նախագծերի մեջ են. «Կորած թռչուններ» ֆիլմը, արտադրողներ` Kara Kedi Film, Թուրքիա, Պարալլելս Ֆիլմ, Հայաստան, ռեժիսոր` Արեն Պերդեցի, Թուրքիա, պրոդյուսերներ` Էլա Ալյամակ, Հովհաննես Գալստյան եւ «Ձգված լարի վրա» ֆիլմը, արտադրող` Բարս Մեդիա, ռեժիսոր Լեւոն Մինասյան, պրոդյուսեր Վահան Հովհաննիսյան: Բոլոր չորս նախագծերը միջազգային համատեղ արտադրություններ են եւ իրականացվում են Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությոմբ:

ՊԱՐԱԼԼԵԼՍ ՖԻԼՄ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4