ՀՀ մշակույթի նախարարությունը ՀՀ ժողովրդական արտիստ, քանդակագործ Լեւոն Թոքմաջյանին հանձնեց ոսկե մեդալ` հայ կերպարվեստի զարգացման եւ հանրահռչակման գործում ունեցած նշանակալի ավանդի, ինչպես նաեւ ծննդյան 75-ամյակի առթիվ:
ՀՀ ժողովրդական արտիստ Լեւոն Թոքմաջյանը մրցանակն ստանալու առթիվ ասաց. «Նախ շնորհակալ եմ քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որն օրեր առաջ ինձ շնորհեց քաղաքապետարանի ոսկե մեդալը: Այս մեդալը գնահատականն է քանդակագործության մեջ ունեցած իմ ավանդի համար, որի համար անչափ շնորհակալ եմ: Այն ինձ էլ ավելի է պարտավորեցնում, որ իմ կյանքի երկրորդ 75 տարին շատ ավելի բեղմնավոր եւ իմաստալից լինի»:
Մ. Հ.