Չեխիայի Տեպլիցե քաղաքում հաղթարշավն է շարունակում Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը: Բրազիլահայ շախմատիստը 4-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց Թադեաս Կրիբելի հետ մրցավեճում: 4 միավորով Մխիթարյանը Վադիմ Շիշկինի, Վլադիմիր Սերգեեւի եւ Դենես Բորոշի հետ գլխավորում է աղյուսակը: 5-րդ տուրում Մխիթարյանը սպիտակներով կմրցի Դենես Բորոշի հետ: Մյուս 2 առաջատարներն էլ միմյանց հետ զույգ կկազմեն: