Ջերմուկում ընթացող Կարեն Ասրյանի հուշամրցաշարի 4-րդ տուրից հետո եռիշխանություն հաստատվեց: 3,5-ական միավորով աղյուսակը գլխավորեցին Վրաստանը ներկայացնող Դավիթ Հարությունյանը, Տիգրան Քոթանջյանն ու Հրայր Սիմոնյանը: Հարությունյանը հաղթեց առաջատարներից մեկինՙ Դավիթ Լոմսաձեին, Սիմոնյանն առավելության հասավ Սուրեն Պողոսյանի նկատմամբ, իսկ Քոթանջյանը պարտության մատնեց Դավիթ Շահինյանին: 9 շախմատիստներ 3-ական միավորով հետապնդում են առաջատարներին: Նրանց թվում են Հրանտ Մելքումյանն ու Ավետիք Գրիգորյանը: Նրանք հաշտություն կնքեցին համապատասխանաբար Դավիթ Պետրոսյանի եւ Լեւոն Բաբուջյանի հետ:
Լիլիթ Մկրտչյանը հաղթելով Արթուր Ղարագյոզյանին, վաստակեց 2,5 միավոր: Անհաջող խաղաց օլիմպիական չեմպիոն Արտաշես Մինասյանըՙ զիջելով Տիգրան Ս. Պետրոսյանին: Եվգենիա Դոլուխանովան էլ պարտվեց Սոպիկո Գուրամիշվիլուն: Էդուարդ Մնացականյանը ոչ-ոքի խաղաց Ռաֆիկ Խաչատրյանի հետ:
5-րդ տուրում ուշադրության կենտրոնում կլինեն Քոթանջյան-Հարությունյան, Մելքումյան-Սիմոնյան պարտիաները: