«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#110, 2012-06-19 | #111, 2012-06-20 | #112, 2012-06-21


ԴԱՆԻԵԼՅԱՆՆ ԱՌԱՋԻՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԵՑ

Կազանում ընթացող շախմատի Գրան պրիի մրցաշարի 9-րդ տուրն անհաջող էր Էլինա Դանիելյանի համար, որը սեւերով պարտվեց աշխարհի նախկին չեմպիոնուհի Ալեքսանդրա Կոստենյուկին: Դա հնարավորություն ընձեռեց Աննա Մուզիչուկին եւ Համպի Կոներուին 6-ական միավորով հավասարվել Դանիելյանին ու նրա հետ գլխավորել աղյուսակը: Մուզիչուկը հաշտություն կնքեց Վիկտորիա Չմիլիտեի հետ, իսկ Կոներուն հաղթեց Կատերինա Լահնոյին:

Չմիլիտեն եւ Հոու Յիֆանը 5,5-ական միավորով հետապնդում են առաջատարներին: Յիֆանը հերթական հաղթանակը տոնեցՙ առավելության հասնելով Ալիսա Գալյամովայի նկատմամբ: Կոսինցեւա քույրերի մրցավեճն ավարտվեց ոչ-ոքի: Հաշտություն կնքեցին նաեւ Ստեֆանովան ու Յիլդիզը:

Այսօր կայանալիք 10-րդ տուրում Դանիելյանը սպիտակներով կմրցի Գալյամովայի հետ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4