Երեկ կայացան առաջնության 12-րդ տուրից հետաձգված երկու հանդիպումները: Մրցաշարի միանձնյա առաջատար «Միկան» հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթեց «Բանանցին»: Հանդիպման ելքը վճռեց 31-րդ րոպեին Արեգ Ազատյանի խփած միակ գոլը: «Միկան» 29 միավորով շարունակում է գլխավորել աղյուսակը:
Առաջատարին հետապնդող «Շիրակն» էլ հաջող հանդես եկավՙ հյուրընկալվելիս 3-1 հաշվով պարտության մատնելով «Փյունիկին»: Հաշիվը 10-րդ րոպեին բացեց շիրակցի Արա Մկրտչյանը: Երկրորդ խաղակեսում Ֆոֆանա Բեկոն 2-րդ գոլը խփեց: Խաղավարտից 9 րոպե առաջ փյունիկցի Վիլեն Այվազյանը կրճատեց հաշիվը, սակայն մեկ րոպե անց Անդրանիկ Բարիկյանը կրկին վերականգնեց երկու գնդակի տարբերությունը: «Շիրակը» 26 միավորով ընթանում է 2-րդ տեղում, իսկ թիմի հարձակվող Անդրանիկ Բարիկյանը 7 գնդակով գլխավորեց առաջնության լավագույն ռմբարկուների ցանկը: