Շարունակվում է վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգաշարը:
Այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում դասական երաժշտության երկրպագուները հնարավորություն կունենան ըմբոշխնելու Չայկովսկուՙ Դաշնամուրի կոնցերտ թիվ 2, Ֆորեի «Պավան» եւ Դեբյուսիիՙ «Ծովը» ստեղծագործությունները: Դասական երաժշտության համերգի դիրիժորն է Քրիստոֆեր Ուորեն-Գրինը (Մեծ Բրիտանիա), մենակատարըՙ անվանի ու ճանաչված դաշնակահար Բերնդ Գլեմզերը (Գերմանիա):