«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#112, 2012-06-21 | #113, 2012-06-22 | #114, 2012-06-23


ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳ

Սննդամթերքի անվտանգության ոլորտում Հայաստանի օրենսդրությունը կհամապատասխանեցվի Եվրոմիության պահանջներին, մասնավորապես ապրանքների ազատ տեղաշարժի դրույթին: Կառավարության այս որոշման առնչությամբ երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ բոլոր սնունդ արտադրող ձեռնարկությունները պետք է ունենան ներքին հսկողությունՙ լաբորատորիաներ: Այդ լաբորատորիաներում նրանք պարբերաբար պարտավոր են ստուգել իրենց արտադրած սննդամթերքը: Սակայն եթե շուկայում հայտնաբերվի որեւէ սննդամթերք, որը վտանգավոր է, տվյալ ձեռնարկությունը կպատժվի: Այս մոտեցումը Տիգրան Սարգսյանը բնութագրեց որպես ձեւական ստուգումից անցում բովանդակային ռիսկերի գնահատմանը:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4