Պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ Սեւանա լճից այս տարի լրացուցիչ ջրի բացթողումը, բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն ասաց, որ նախարարության մասնագետների հաշվարկներով, այս տարի եւս լճի բարձրացման ցուցանիշ ենք ունենալու: Նա ներկայացրեց վերջին 5 տարիների ցուցանիշները: Ըստ այդմՙ 2007-ին լճի մակարդակը բարձրացել է 46 սմ-ով, 2008-ին, երբ Սեւանից դարձյալ լրացուցիչ ջուր թողնվեց, որն ընդհանուր առմամբ կազմել էր 302 մլն խմ, լճի մակարդակը բարձրացավ 6 սմ-ով, 2009-ին` 36 սմ-ով, 2010-ին` 24 սմ-ով, 2011-ին` 47 սմ-ով: Նախարարի հավաստիացմամբ Սեւանի մակարդակն այժմ 1900 մ-ից անցել է, եւ մինչեւ 1903 մ բարձրացման ծրագիրը կկատարվի: Նա միաժամանակ նշեց, որ 320 մլն խմ ջուր բաց թողնելու թույլտվությունը չի նշանակում, թե այդ ամբողջ ջուրը վերցվելու է:
Ա. Մ.