«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#112, 2012-06-21 | #113, 2012-06-22 | #114, 2012-06-23


ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՓՅՈՒՂԱՆԵՐԻ ԱՃԵՑՄԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱՎ

«Աստրա Կրիստալս» ընկերության իրականացվող ներդրումային ծրագրով 2012-ի հունիսի 1-ից մինչեւ 2014-ի փետրվարի 1-ը ներառյալ ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը կառավարության երեկվա որոշմամբ հետաձգվեց մինչեւ 2015-ի հունիսի 1-ը: Ընկերությունը հիմնադրվել է 2011-ին եւ նախատեսում է կազմակերպել տեխնիկական բյուրեղի աճեցման եւ մշակման, ինչպես նաեւ տեխնիկական շափյուղաների մաքուր հումքի տեղական արտադրություն: Ռուսական եւ չինական նորագույն տեխնոլոգիայով ու սարքավորումով հագեցած նոր գործարանն ամսական կարտադրի մոտ 2 տոննա բյուրեղ եւ 3 տոննա մաքուր հումք: Վերջնական արտադրանքը միտված է լինելու դեպի լուսադիոդային շուկա, որն ապահովում է աշխարհում արտադրված տեխնիկական շափյուղայի սպառման զգալի մասը: Սարքավորումների ձեռքբերման համար ներդրվելու է շուրջ 4,2 մլրդ դրամ, ստեղծվելու է առնվազն 20 աշխատատեղ` մոտ 180 հազար դրամ միջին աշխատավարձով: Արտադրանքը նախատեսվում է իրացնել Չինաստանի, Ռուսաստանի եւ Եվրոմիության շուկաներում:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4