Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խաղարկությանը նախապատրաստվող Կապանի «Գանձասարը» նոր համալրումներ է ստացել: Ակումբի հետ մեկամյա պայմանագիր են կնքել «Ուլիսի» նախկին լեգեոնական Գեորգի Կրասովսկին եւ Ռեջիլիո Զեեդորֆը, որը հանրահայտ Կլարենս Զեեդորֆի եղբորորդին է:
Վերջապես լուծվել է մալիացի Դումբայի տրանսֆերի հարցը: Գրեթե մեկ տարի «Գանձասարում» մարզվող մալիացի այս ֆուտբոլիստը չէր կարողանում մասնակցել պաշտոնական հանդիպումներին, քանի որ Լիբիայից, որտեղ նա հանդես է եկել, նրա տրանսֆերային փաստաթղթերը չէին ուղարկել: Փոխարենը «Գանձասարը» հրաժարվել է մոլդովացի հարձակվող Սերգեյ Չույկոյի եւ ռուսաստանցի Սերգեյ Ավակիմյանի ծառայություններից: Չի բացառվում, որ թիմից հեռանան եւս մի քանի ֆուտբոլիստներ: