Երեկ Երեւանում տեղի է ունեցել Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ մուտքի վիզաների դյուրացման համաձայնագրի բանակցությունների երրորդ փուլը: Կողմերը գոհ են եղել այս տարի փետրվարին սկսված այս բանակցությունների ընթացքից ու լավատես էին բանակցությունները մոտ ապագայում ավարտելու հարցում: Մոտիկ ապագայում ձեւավորվելիք համաձայնագրով Հայաստանի քաղաքացիները` գիտնականները, ուսանողները, լրագրողները, գործարարները, սպորտի ու արվեստի գործիչները եւ մի շարք այլ խմբերի ներկայացուցիչներ Շենգենյան գոտու երկրներ մուտքի արտոնագրեր կստանան դյուրացված ընթացակարգով: Նախատեսվում է նաեւ նվազեցնել շենգենյան մուտքի վիզաների գինը, երեխաների ու թոշակառուների համար ընդհանրապես անվճար դարձնել: