«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#116, 2012-06-27 | #117, 2012-06-28 | #118, 2012-06-29


ՀԱՎԱՍԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՏԵՂԱԿԱՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՕՂԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Կառավարությունը երեկ հաստատեց «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» դասակարգիչի 2208 ծածկագրին դասվող օղու ներմուծման արտոնագրման կարգը, որի առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ, փաստորեն, ներքին արտադրողի եւ ներմուծողի համար լինելու է բարդ ընթացակարգով արտոնագիր: Դա նշանակում է, որ սահմանվելու են տեխնիկական չափանիշներ, եւ ներմուծողներն ու արտադրողները պետք է համապատասխանեն այդ չափանիշներին: Ստուգումն իրականացվելու է տարին մեկ անգամ եւ պարտադիր կերպով: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն ասաց. «Մենք այստեղ հավասար պայմաններ ենք ստեղծում, որովհետեւ այս պահին ներմուծումը պարզ ընթացակարգով է, իսկ արտադրությունը` բարդ: Ըստ էության ինչ-որ չափով պաշտպանում ենք տեղական արտադրությունըՙ ստեղծելով հավասար պայմաններ: Այս ընթացակարգով կուժեղանա նաեւ հսկողությունը, այդ թվում նաեւ սննդի անվտանգության տեսակետից: Միաժամանակ սա համապատասխանում է նաեւ մեր միջազգային պարտավորություններին, ըստ որոնց պետք է հավասար պայմաններ ապահովենք տեղական եւ օտարերկրյա ընկերությունների համար»

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4