«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#116, 2012-06-27 | #117, 2012-06-28 | #118, 2012-06-29


ԵԽԽՎ-ՈՒՄ ՄԵԾԱՄՈՐԻ ԱԷԿ-Ի ԴԵՄ ԲԱՆԱՁԵ՞Ւ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ

«Մեծամորի ԱԷԿ-ը` մշտական սպառնալիք Հարավային Կովկասի ու Եվրոպայի համար» վերտառությամբ, ըստ «Ազերիպրես» գործակալության, բանաձեւի նախագիծ է շրջանառվում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում` ադրբեջանցի պատվիրակ Գանիրա Փաշաեւայի նախաձեռնությամբ: Վերջինիս վկայությամբՙ բանաձեւի նախագիծը քննարկման է դրվելու ինչպես ԵԽԽՎ-ում բյուրոյում, այնպես էլ Եվրոպայի խորհրդի մյուս կառույցներում:

Նույն տեղեկատվության համաձայն, բանաձեւի նախագիծը ստորագրել են մոտ 25 պատվիրակներ: Ընդ որում, վերջիններիս ստորագրած բանաձեւի նախագիծն ուղղակի զավեշտալի է, իսկ ստորագրելու դրդապատճառները` թերեւս կռահելի, քանի որ բանաձեւը ոչ այնքան խոսում է շրջակա միջավայրի ու Կովկասի մասին, որքան տեղեկացնում, թե «Մեծամորի ԱԷԿ-ում ինչ-որ լուրջ բան լինելու դեպքում Ադրբեջանի կառավարությանը կմնա 24 ժամ էվակուացիայի համար»:

Որ ատոմակայանի առնչությամբ բազմիցս առավել քան մասնագիտական կառույցները գնահատականներ են հրապարակել, հանդիպումներ ու այցելություններ ունեցել, արդյունքում էլ տարբեր ծրագրեր են իրականացվում, այդ մասին ոչինչ չի նշվում նախագծում: Դրա փոխարեն նշվում է, թե «Հայաստանի անճարության» պայմաններում վեհաժողովին առաջարկվում է հատուկ զեկուցող նշանակել հարցի շուտափույթ ու մանրամասն քննության համար, «ձեւավորել գնահատող խումբ» եւ այլն:

Ադրբեջանին «սպառնացող» ատոմակայանի վտանգը նախագծում որպես սպառնալիք ներկայացված է նաեւ Վրաստանի, Իրանի, Թուրքիայի համար:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4