«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#116, 2012-06-27 | #117, 2012-06-28 | #118, 2012-06-29


ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆԻ ԴԵՐԸ` ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՄԲ

ՎիվաՍել-ՄՏՍ-ն խրախուսել է էսսե մրցույթի հաղթողներին

ՎիվաՍել-ՄՏՍ-ի կարիերայի զարգացման ծրագրի շրջանակներում հայտարարված էսսե մրցույթի երեք հաղթողներն արժանացել են պլանշետային HTC համակարգչի, Blackberry 9700 եւ Galaxy Nexus S սմարտֆոնների: Խրախուսական պարգեւներ են ստացել նաեւ տարբեր բուհեր ներկայացնող եւս 8 ուսանող:

ՎիվաՍել-ՄՏՍ-ն ամփոփել է մայիսին հայտարարած մրցույթի արդյունքները: Էսսեների միջոցով տեղեկատվական դարաշրջանի դերը գնահատելու համար նախապես առաջարկվել են հատուկ մշակված թեմաներ:

Ո՞րն է համացանցի դերը հասարակության կյանքում: Ինչպիսի՞ն կարող է լինել բջջային ինտերնետի ազդեցությունը կրթության ոլորտում եւ առօրյա կյանքում: Ո՞րն է դրա զարգացման հաջորդ փուլը: Կարո՞ղ է, արդյոք, սոցիալական մեդիան փոխել կյանքը: Ներկայացված թեմաների շրջանակներում մրցույթին մասնակցելու հնարավորություն է տրվել բոլոր նրանց, ովքեր հավատարիմ եմ մնացել նախապես հայտարարված կանոններին:

Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորի էլեկտրոնային կայքին հղված բոլոր աշխատանքները գնահատվել են անանուն ստուգման սկզբունքով: Առանձնահատուկ կարեւորվել է հետազոտությունների ընթացքում առցանց տեղեկատվական աղբյուրների կիրառումը:

«Հաջողության հասնելու առաջին քայլն սկսվում է ձգտման պատրաստակամությունից: Կարեւոր է նաեւ տեղեկացված լինելու պայմանը: Համացանցը եւ թվային ապագա ենթադրող տեխնոլոգիաները տալիս են այդ հնարավորությունը: Դրանցից արդյունավետ օգտվելու ընտրությունը ձերն է: Փորձեք կիրառել համակարգված մոտեցում եւ գնահատել սովորելու համար առկա միջավայրը: Նորարար տեխնոլոգիաները տալիս են ժամանակի անհարկի կորուստը կրճատելու եւ առավելագույն արդյունավետությամբ մասնագիտանալու հնարավորություն»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

Էսսե մրցույթում գլխավոր մրցանակի արժանացած ուսանողներից մեկը` Էլեոնորա Մկրտչյանը, Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանող է: Հաջորդ երկուսը` Արման Սերեդան եւ Եկատերինա Մարտիրոսյանը, Մոսկվայի տնտեսագիտության, վիճակագրության եւ ինֆորմատիկայի ինստիտուտի երեւանյան մասնաճյուղի ուսանողներ են: Նրանց համապատասխանաբար տրվել են պլանշետային HTC համակարգիչ, Blackberry 9700 եւ Galaxy Nexus S սմարտֆոններ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4