Խմբագրությանը հասցեագրված հաղորդագրությունը հրավիրում է անհատների, ընկերությունների եւ ասոցիացիաների մասնակցելու հուլիսի 15-ին Սպիտակ քաղաքում անցկացվող արեւային էներգիայի օգտագործման եւ էկոլոգիապես մաքուր ճաշաեփման մրցույթին:
Մրցույթի կազմակերպիչն է Կամավորների մշակութային միջազգային կենտրոնը (ԿՄՄԿ), որը պատրաստ է օտար մասնակիցներին ձրի հյուրընկալել իր տարածքում հուլիսի 14-16-ը, պայմանով, որ նրանք իրենց հետ բերեն անհրաժեշտ սարքավորումները, բնապատկերն ու «տաղանդը»: Հավելյալ մանրամասնությունների համար զանգահարել Հայաստանում պրոֆ. Վահան Համազասպյանին (+374 - 93 35 95 53), արտերկրումՙ միջազգային համակարգող Վ. Մելքոնյանին (+33 - 637 14 86 43) կամ այցելել vaskenconsulting@aol.com կայքը:
Հ. Ծ.