Երեկ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության եւ Կենսաթոշակային բարեփոխումների ազգային կենտրոնը սկսել է կենսաթոշակային բարեփոխումների «Բարեփոխում եւ գիտելիք» իրազեկման արշավը: Երեկ այդ առթիվ կազմակերպված միջոցառման նպատակն էր ամփոփել կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ ուսանողական ռեֆերատների մրցույթի արդյունքները եւ մրցանակներ հանձնել մասնակիցներին: Թեմայի վերաբերյալ ելույթ ունեցավ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Ա. Մ.