«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#117, 2012-06-28 | #118, 2012-06-29 | #119, 2012-06-30


«ԱՐՄԵՆՏԵԼԻ» ԿԱՊԸ ՀԱՃԱԽ ԽԱՓԱՆՎՈՒՄ Է, ԻՆՉՈ՞Ւ

«Արմենտել» բջջային օպերատորի ծառայությունները պարզապես զայրացնում են բաժանորդներին: Հաճախակի խափանվող բջջային կապը հուսախաբ է արել շատերին: «Ազգը» փորձեց 109 ծառայությունից պարզել, թե ի՞նչն է պատճառը եւ ինչո՞ւ է հաճախացել կապի նման վատ սպասարկումը: 109 ծառայության օպերատորին միանալու համար ավտոմատ համակարգը խնդրեց սպասել 5 րոպե, 5 րոպեից հետո կրկին հնչեցՙ «Խնդրում ենք մնալ կապի մեջ, մեր ընկերության օպերատորը ձեզ կպատասխանի 6 րոպեից»: Եվ այսպես նույն խնդրանքը շարունակվեց 4 րոպե անց, 5 րոպե անց, 3 րոպե անց, 2 րոպե անց, 30 րոպե հետո անգամ ընկերության մասնագետն այդպես էլ չպատասխանեց հեռախոսազանգերին: Պարզվում է, որ «Արմենտելի» ծառայություններից օգտվելուց առաջ պետք է անջատել նյարդերը, զինվել համբերությամբ կամ էլ հրաժարվել այդ օպերատորի ծառայություններից:

Մ. ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4